Մասնագիտական վերապատրաստում՝ ԱՄՆ-ում

29.02.2016
Դիտումների քանակ՝ 379

ՀՊՏՀ արտաքին կապերի բաժինը տրամադրել է հայտարարություն, որը ներկայացնում ենք ստորև.

Օրենսդրական ոլորտի մասնագետների PFP ծրագիրը հովանավորում է ԱՄՆ Պետքարտուղարության կրթական և մշակութային գործերի բաժինը: Հայաստանում PFP ծրագիրն իրականացնում է Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդներ կազմակերպությունը:

PFP ծրագիրը տրամադրում է՝

  • հնարավորություն 4,5շաբաթ աշխատելու ԱՄՆ պետական օրենսդրական մարմիններում, ԱՄՆ-ի Կոնգրեսում, քաղաքապետարաններում կամ ՀԿ-ներում
  • կրթաթոշակ, ճանապարհածախս, առողջության ապահովագրում և վիզայի վճար
  •  հնարավորություն ապրելու ամերիկացի հյուրընկալող ընտանիքում
  •  հնարավորություն դառնալու մասնագետների հեղինակավոր ցանցի մասը և օգտվելու այդ միջազգային ցանցի ռեսուրսներից:

Մանրամասների համար  այցելեք http://americancouncils.am/2016/02/17/professional-fellows-program-pfp-competition-for-fall-2016-is-announced/,  pfp@americancouncils.am

010 56 00 45, 010  54 40 12   

 Դիմելու վերջնաժամկետն է՝ ապրիլի 15, 2016 :

Ծրագրին մասնակցելու համար դիմորդները պետք է՝

· լինեն 25-ից 35 տարեկան · լինեն ՀՀ քաղաքացի և բնակիչ

· ունենան առնվազն բակալավրի կամ ավելի բարձր աստիճան

· տիրապետեն անգլերենին: PFP մրցույթի առաջին փուլն անցնողները պետք է ներկայացնեն TOEFL (paper based) 500 միավորից բարձր կամ IBT TOEFL 60 միավորից բարձր թեստի կամ դրանց համարժեք անգլերենի այլ թեստերի (օրինակ` IELTS թեստի 6 միավոր) արդյունքները

· ունենան առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ և դիմելու պահին աշխատեն

· ունենան համապատասխան փորձ և մտադրություն աշխատանքը շարունակելու իրենց երկրի պետական և հասարակական սեկտորում

· ցուցաբերեն առաջնորդելու և  համագործակցելու հմտություններ: