Աշխատանք ուսանողուհիներին

22.01.2016
Դիտումների քանակ՝ 404

ՀՊՏՀ կարիերայի և մարքեթինգի կենտրոնը տրամադրել է սույն աշխատանքի հայտարարությունը.

 «ԱՌԳԵ ԲԻԶՆԵՍ» ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում երիտասարդ, աշխույժ ուսանողուհիների ՝ խանութներում կազմակերպության  ակցիաներն իրականացնելու համար: Աշխատանքը կլինի հնգօրյա գրաֆիկով, հանգստյան օրերը կլինեն 2 օր (ոչ շաբաթ-կիրակի):

 Աշխատանքային  ժամերը երկուշաբթի-ուրբաթ օրերի համար կլինեն 16:00-20:00, իսկ շաբաթ-կիրակի օրերի համար ժամերը ֆիքսված չեն: Այն ուսանողուհիները, ովքեր ունեն գրական գեղեցիկ խոսք և պրեզենտացիոն հմտություններ, կարող են իրենց ինքնակենսագրությունները ուղարկել hr@arge.am  էլեկտրոնային հասցեին՝ նշելով BTL ակցիա իրականացնող հաստիքը:

Աշխատավարձը՝ 80 000 դրամ + բոնուս