Հաշվապահի աշխատանք «Հայփոստ»-ում

22.01.2016
Դիտումների քանակ՝ 579

ՀՊՏՀ կարիերայի և մարքեթինգի կենտրոնը տեղեկացնում է, որ «Հայփոստ» ՓԲԸ-ում առկա է հաշվապահի թափուր հաստիք: Կենտրոնի տրամադրած հայտարարությանը ծանոթացեք ստորև.

Հաստիքը` Հաշվապահ

Վայրը` Հայաստան՝ Երևան

Աշխատանքինկարագրությունը` «Հայփոստ» ՓԲԸ-ին անհրաժեշտ են մեծ ձգտում ունեցող և փորձառու մասնագետներ՝ hաշվապահի ազատ հաստիքը ստանձնելու համար:

Աշխատանքայինպարտականությունները`

-      Իրականացնել և/կամ վարել ընդհանուր հաշվապահական համակերգեր

-      Ապահովել ակտիվների, պարտավորությունների և այլ ֆինանսական գործարքների հաշվառումը

-      Կատարել պարտատերերի և պարտապանների կանոնավոր հաշվառում

-      Օգնել ամսական, եռամսյակային, տարեկան հարկային և ֆինանսական հաշվետվությունների պատրաստման գործում

-      Պատրաստել բանկային գործարքների իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթեր և համապատասխանաբար արխիվացնել

-      Կատարել գլխավոր հաշվապահի կողմից տրվող այլ հանձնարարություններ:

Ներկայացվողպահանջները`

-      Բարձրագույն կրթություն՝ հաշվապահության, ֆինանսների կամ տնտեսագիտության բնագավառում

-      Նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ՝ համապատասխան ոլորտում

-      IFRS և AAS ծրագրերի իմացությունը ցանկալի է

-      Համակարգչային լավ գիտելիքներ և MS Office-ի գերազանց իմացություն

-      Անգլերեն լեզվի լավ իմացություն

-      Ծանրաբեռնված աշխատելու և սահմանված ժամկետները չխախտելու կարողություն

-      Պատասխանատվության մեծ զգացում:

Դիմելուկարգը`  Խնդրում ենք Ձեր ինքնակենսագրությունը (CV) ուղարկել hrmanager@haypost.am  էլ. հասցեին` այն  ներառելով էլ. նամակի տեքստային մասում, այլ ոչ թե կցելով նամակին: «Թեմա» դաշտում խնդրում ենք նշել հաստիքը` «Հաշվապահ»: 

Դիմելու վերջնաժամկետը՝ 21.02.2016