Կրթաթոշակ՝ 1-ին կուրսեցիներին
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը հայտարարում է կրթաթոշակների հատկացման մրցույթ։ Մրցույթին կարող են մասնակցել պետական, ոչ պետական բուհերի առկա ուսուցման բակալավրիատի առաջին կուրսի` անվճար համակարգում չընդգրկված ուսանողները։
Հայտատու ուսանողը պետք է բավարարի նշված պահանջներից առնվազն մեկին՝
· սոցիալապես անապահով (ընտանիքի անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող) ընտանիքների անդամ,
· միակողմանի ծնողազուրկ ուսանող,
· երրորդ խմբի հաշմանդամ ուսանող,
· հեռավոր լեռնային և սահմանամերձ գյուղերի ուսանող,
· տվյալ ուսումնական տարվա կիսամյակի քննությունների և ստուգարքների արդյունքներով առավել բարձր գնահատականներ ունեցող ուսանող,
· հասարակական ակտիվություն ցուցաբերող ուսանող,
· պատշաճ վարքագիծ դրսևորող ուսանող:
Մանրամասները՝ ՀԵՀ պաշտոնական կայքում՝ http://heh.am/?module=article&utility=show_article&id_article=2478&lang=am :