Խորհրդատուների ընտրության մրցույթ

21.01.2016
Դիտումների քանակ՝ 386

«Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ը, «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում հանրակրթության պետական կրթակարգի և պետական չափորոշիչների վերանայման նպատակով հայտարարում է խորհրդատուների ընտրության մրցույթ: Ընտրված խորհրդատուները կընդգրկվեն աշխատանքային խմբում և պետք է ներկայացնեն հանրակրթական տարբեր ուսումնական բնագավառներ: Մասնավորապես, աշխատանքային խմբում ընդգրկվելու համար կարող են դիմել` կրթության քաղաքականություն մշակողներ, ուսուցիչներ, մանկավարժ-դասախոսներ, հոգեբաններ և կրթության ոլորտի այլ մասնագետներ: Խորհրդատուներից մեկը կընտրվի աշխատանքային խմբի ղեկավար`առանց ազատվելու խմբի անդամի իր պարտականություններից:
Տվյալխորհրդատվականծառայությունըներառումէհետևյալաշխատանքները
•Մանրամասն ուսումնասիրել գործող կրթակարգը, հանրակրթության պետական և առարկայական չափորոշիչները և ծրագրերը և դրանց հետ կապված փաստաթղթերը:
•Ուսումնասիրել օրենսդրական փոփոխությունները կապված պետական կրթակարգի և պետական չափորոշիչների հետ: 
•Ուսումնասիրել հանրակրթության պետական չափորոշչի, առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերանայման կարիքների գնահատման և առկա այլ հետազոտությունների արդյունքները: 
•Համագործակցել միջազգային խորհրդատուի հետ, մասնակցել վերջինիս կողմից կազմակերպված սեմինարներին:
•Մշակել կրթակարգի վերանայման հայեցակարգը:
•Վերանայել պետական կրթակարգը և պետական չափորոշիչները:
•Մասնակցել վերանայված պետական կրթակարգի և պետական չափորոշիչներին վերաբերվող հանրային քննարկումներին, վերլուծել քննարկումների արդյունքները:
•Պատրաստել պետական կրթակարգի և պետական չափորոշիչների վերջնական տարբերակը:

Մանրամասները կարդացեք այստեղ՝ http://www.edu.am/index.php?topMenu=4&menu1=-1&menu2=4&id=7908&lang=arm :

Տեղեկատվությունը՝ ՀՀ ԿԳ նախարարության պաշտոնական կայքից: