Հեռուստանախագծի մասնակցության հրավեր

21.01.2016
Դիտումների քանակ՝ 364

Սիրելի ՀՊՏՀ-ականներ, «Ամենախելացին»  հեռուստանախագծի երրորդ եթերաշրջանին կարող են մասնակցել Հայաստանի և Արցախի  բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող առաջին և երկրորդ կուրսի ուսանողները:

Դիմում-հայտը կարող եք լրացնել հետևյալ հղումով՝ http://www.armeniatv.am/hy/brainiest:

Ինչպես տեղեկացնում է ՀԵՀ պաշտոնական կայքը՝ հայտագրման փուլի ավարտից հետո   ուսանողները կստանան հեռախոսազանգ և կհրավիրվեն գրավոր քննության: Նշված օրը պետք է մասնակցել քննասրահում անհատական թեստի լրացմանը և 20 րոպեում պատասխանել 40 հարցի:  
Եթե անհատական թեստի արդյունքները լինեն բավարար, պետք է մասնակցել բանավոր տեսանկարահանվող քաստինգին, որի ժամանակ ուսանողն իր նախընտրած մեկ թեմայի շրջանակներում մեկ րոպեի ընթացքում պետք է պատասխանի հնարավորինս շատ հարցերի: 
Այս փուլերին մասնակցելուց հետո հեռուստախաղի խմբագրական և պրոդյուսերական աձնակազմը կտա իր գնահատականը, և եթե մասնակիցն իր ունակություններով բավարարի խաղին մասնակցելու բոլոր պահանջներին,  կստանա հեռախոսազանգ և կդառնա «Ամենախելացին» հեռուստախաղի երրորդ եթերաշրջանի մասնակիցը:

Այլ մանրամասների ծանոթացեք սույն հղումով՝    http://heh.am/?module=article&utility=show_article&id_article=2477&lang=am :