Միջազգային գիտաժողովի հրավեր

03.11.2015
Դիտումների քանակ՝ 416

Ս.թ. նոյեմբերի 4-5-ը Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանում տեղի է ունենալու «Ազգային անվտանգության հիմնախնդիրները  համաշխարհայնացման և ինտեգրացիոն գործընթացների պայմաններում. միջգիտաճյուղային տեսանկյուններ» թեմայով միջազգային  գիտաժողով, որը կազմակերպվում է Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի կողմից՝ Հարավային Դաշնային համալսարանի և Պյատիգորսկի պետական լեզվաբանական համալսարանի աջակցությամբ:

Գիտաժողովին քննարկվելու են տարածաշրջանային և համաշխարհային անվտանգության, ազգային անվտանգության իրավական, սոցիալ-տնտեսական, հոգևոր և մշակութային խնդիրները, ինչպես նաև ռազմավարական մշակույթի և ինքնության խնդիրներն ազգային անվտանգության համատեքստում: