Դասավանդման և վերապատրաստման հնարավորություն (Սլովակիա)

27.11.2017
Դիտումների քանակ՝ 528

ՀՊՏՀ արտաքին կապերի բաժինը բուհի  պրոֆեսորադասախոսական  և վարչական անձնակազմի համար հայտարարում է մրցույթ՝ «Էրազմուս+» ծրագրի  շրջանակներում Բրատիսլավայի տնտեսագիտության և հանրային կառավարման դպրոցում (Սլովակիա) մեկ շաբաթով դասախոսությամբ հասդես գալու և վերապատրաստվելու համար: Ծրագրին կարող են դիմել միայն ՀՊՏՀ հիմնական աշխատակիցները:

Դիմելու համար անհրաժեշտ է մինչևդեկտեմբերի 10-ըներառյալ արտաքին կապերի բաժնի asue.erasmus@gmail.com էլ. փոստին ուղարկել ներքոնշյալ փաստաթղթերը՝ 

  1. անձնագրի լուսապատճենը
  2. ինքնակենսագրություն Europass CV  ֆորմատով (անգլերեն) 
  3. մոտիվացիոն նամակ (անգլերեն)
  4. անգլերեն լեզվի իմացությունը հավաստող փաստաթուղթ (վարչականաշխատակիցներիդեպքումսապարտադիրէ)
  5. դասախոսներիդեպքում՝ ընդունող համալսարանում դասավանդելու համար առաջարկվող առարկայի հակիրճ նկարագիրը (անգլերեն): 

Նամակի վերնագիր  դաշտում անհրաժեշտ է նշել "Mobility - Slovakia":  Մեկ աշխատանքային օրվա ընթացքում ստանալով պատասխան հաղորդագրություն՝ Դուք կհամոզվեք, որ հայտը արտաքին կապերի բաժինն ստացել է: Հարցերի դեպքում կարող եք գրել արտաքին կապերի բաժնի asue.erasmus@gmail.com էլ. փոստին: