Խորվաթիայում ուսանելու մրցույթ՝ բակալավրիատի ուսանողների համար

24.11.2017
Դիտումների քանակ՝ 542

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և ՊուլայիՅուրայԴոբրիլայիհամալսարանի (Խորվաթիա) միջև «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում կնքված պայմանագրի համաձայն` ՀՊՏՀ ուսանողներին հնարավորություն կտրվի 2017-2018 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակն անցկացնել վերոնշյալ բուհում: Ծրագրի տևողության, ֆինանսական աջակցության, ինչպես նաև այլ մանրամասների վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է այստեղ:

Ծրագրին կարող են դիմել այն ուսանողները, ովքեր

  • սովորում են ՀՊՏՀ առկա ուսուցման բակալավրիատի 2-րդ, 3-րդ կամ հեռակա ուսուցման բակալավրիատի 2-րդ, 3-րդ և 4-րդ կուրսերում,
  • ունեն անգլերենի իմացության B2 և բարձր մակարդակ,
  • ունեն բարձր առաջադիմություն,
  • ունեն մեծ հետաքրքրվածություն՝ ուսումնառության մեկ կիսամյակն անցկացնելու ՀՊՏՀ գործընկեր բուհում:  

Ուսանողները պետք է մինչևդեկտեմբերի 3-ըներառյալարտաքին կապերի բաժնի asue.erasmus@gmail.com էլ-փոստին ուղարկեն՝

  1. անձնագրի լուսապատճենը
  2. ինքնակենսագրություն Europass CV  ֆորմատով (անգլերեն) 
  3. մոտիվացիոն նամակ (անգլերեն)
  4. անգլերեն լեզվի իմացությունը հավաստող փաստաթուղթ կամ տեղեկատվություն, որ մասնակցել եք արտաքին կապերի բաժնի կողմից կազմակերպված քննությանը
  5. կուտակային ՄՈԳ-ի մասին տեղեկատվություն՝ հաստատված ֆակուլտետի դեկանի կողմից:

Նույն ծրագրին կարող են դիմել նաև մագիստրատուրայի ուսանողները, որոնց համար հրապարակված հայտարարությունը հասանելի է այստեղ:

Նամակի վերնագիրդաշտում անհրաժեշտ է նշել "Juraj Dobrila University of Pula": 1 աշխատանքային օրվա ընթացքում ստանալով պատասխան հաղորդագրություն՝ դուք կարող եք համոզվել, որ հայտը բաժինն ստացել է: Պատշաճկերպովչլրացված, ինչպեսնաևվերջնաժամկետիավարտիցհետոուղարկվածհայտերըչենդիտարկվի: Խնդրումենքբացառելնաևկրկնօրինակումները:  

Ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո լավագույն թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի: Հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՊՏՀ արտաքին կապերի բաժին՝ asue.erasmus@gmail.com հասցեով: