Վերապատրաստման հնարավորություն (Բելգիա)
23.11.2017
Դիտումների քանակ՝ 1026
ՀՊՏՀ արտաքին կապերի բաժինը բուհի վարչականանձնակազմի համար հայտարարում է՝ մրցույթ «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում Հասելթի համալսարանում (Բելգիա) մեկ շաբաթով վերապատրաստվելու համար: ԾրագրինկարողենդիմելմիայնՀՊՏՀհիմնականաշխատակիցները:
Դիմելու համար անհրաժեշտ է մինչևդեկտեմբերի 3-ըներառյալ արտաքին կապերի բաժնի asue.erasmus@gmail.com էլ. փոստին ուղարկել ներքոնշյալ փաստաթղթերը՝
- անձնագրի լուսապատճենը
- ինքնակենսագրություն Europass CV ֆորմատով (անգլերեն)
- մոտիվացիոն նամակ (անգլերեն)
- անգլերեն լեզվի իմացությունը հավաստող փաստաթուղթ:
Նամակի վերնագիր դաշտում անհրաժեշտ է նշել "Mobility-University of Hasselt": Դուք կարող եք համոզվել, որ հայտը արտաքին կապերի բաժինն ստացել է՝ 1 աշխատանքային օրվա ընթացքում ստանալով պատասխան հաղորդագրություն: Հարցերի դեպքում կարող եք գրել բաժնի asue.erasmus@gmail.com էլ. փոստին: