Հայտարարություն ուսումնական գործընթացի ժամկետների մասին

07.03.2020
Դիտումների քանակ՝ 4347

Ինչպես հայտնել էինք ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ա.Հարությունյանի 01.03.2020թ. հանձնարարականի համաձայն Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում 02.03.2020թ.–08.03.2020թ. դադարեցված է ուսումնական գործընթացը:

Հիշեցնում ենք, որ 2019/2020 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի մինչև 12 կրեդիտ ակադեմիական պարտք ունեցող ուսանողների դասընթացների հանձնումների երկրորդ հնարավորությունը 02.03.2020թ.–04.03.2020թ. փոխարեն կկազմակերպվի 09.03.2020թ.-11.03.2020թ.:

Դասերի կազմակերպման/լրացման վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է https://asue.am/upload/files/schedule-of-exams/part-time-for-the-2nd-half.pdf և https://asue.am/upload/files/schedule-of-exams/schedule-for-2nd-half.pdf հղումներով:

Առկա բակալավրիատի 4-րդ կուրսերի, առկա մագիստրատուրայի 2-րդ կուրսերի և հեռակա բակալավրիատի 5-րդ կուրսերի փորձառության ժամկետները մնում են անփոփոխ:

Առկա բակալավրիատի և մագիստրատուրայի տեսական կուրսը կավարտվի 05.06.2020թ., քննաշրջանը կսկսվի 08.06.2020թ.:

Հեռակա ուսուցման բակալավրիատի 1-4-րդ կուրսերի և մագիստրատուրայի 1-ին կուրսի դասերը կավարտվեն 20.03.2020թ.-ի փոխարեն 27.03.2020թ.,իսկ հեռակա մագիստրատուրայի դասերը կավարտվեն 13.03.2020թ.-ի փոխարեն 20.03.2020թ., քննաշրջանը կլինի՝ 23.03.2020թ.-27.03.2020թ. ընկած ժամանակահատվածում, գիտահետազոտական փորձառությունը՝ 30.03.2020թ.–05.06.2020թ.:

Առկա 2-րդ տարվա (2018թ. ընդունված), հեռակա 3-րդ տարվա (2017թ. ընդունված) ասպիրանտների և 2017թ. ընդունված հայցորդների գիտահետազոտական փորձառությունը կավարտվի մեկ շաբաթ ուշ՝ 17.04.2020թ.:

Հիշեցնում ենք նաև, որ 09.03.2020թ.-13.03.2020թ. շաբաթը դասացուցակներում հայտարարի շաբաթ է: