Կրթաթոշակի մրցույթ

09.03.2020
Դիտումների քանակ՝ 1247

«ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը («ՀԱԼԵՊ» ՀԿ) «Երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակում հայտարարում է ուսանողների (սիրիահայ, իրաքահայ և այլ տեղահանված անձանց, ինչպես նաև տեղացիների) համար նախատեսված կրթաթոշակների մրցույթ: Ծրագիրն իրականացվում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան Կլոր սեղան միջեկեղեցական բարեգործական հիմնադրամի (ՀԿՍ) ֆինանսավորմամբ:

Դիմորդները պետք է լինեն Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բուհերից որևէ մեկի բակալավրիատի, մագիստրատուրայի կամ ասպիրանտուրայի ուսանողներ: Ավելին՝ կարդացեք ՀԿ-ի կայքում:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2020թ. մարտի 16-ը: