Վերապատրաստման հրավեր ՀՊՏՀ վարչական աշխատակիցներին
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Օսիյեկի համալսարանի (Խորվաթիա) միջև «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում կնքված պայմանագրի համաձայն` Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի վարչական անձնակազմի ներկայացուցիչներին հնարավորություն կտրվի վերապատրաստվելու վերոնշյալ բուհում:
Ծրագրով հետաքրքրվածները մինչև սույն թվականի ապրիլի 25-ը ներառյալ արտաքին կապերի բաժնի asue.erasmus@gmail.com էլ. փոստին պետք է ուղարկեն ներքոնշյալ փաստաթղթերը՝ նամակի վերնագիր դաշտում նշելով “Training Mobility – University of Osijek”
1. Անձնագրի լուսապատճենը
2. ինքնակենսագրություն Europass CV ֆորմատով (անգլերեն)
3. անգլերեն լեզվի իմացությունը հավաստող փաստաթուղթ (պարտադիր)
4. մոտիվացիոն նամակ (անգլերեն)
5. փաստաթուղթ՝ հաշվետվությունում նշված պայմանավորվածությունների իրականացման վերաբերյալ, եթե նախորդ տարի մասնակցել են Էրազմուս + ծրագրի կողմից առաջարկվող որևէ փոխանակային ծրագրի:
Մրցույթին կարող են մասնակցել միայն ՀՊՏՀ հիմնական աշխատակիցները:
Մեկ աշխատանքային օրվա ընթացքում ստանալով պատասխան հաղորդագրություն՝ Դուք կհամոզվեք, որ հայտը ստացվել է արտաքին կապերի բաժնի կողմից:
Խորվաթիայի մուտքի արտոնագրի տրամադրման համար պատասխանատու դեսպանատունը գտնվում է Աթենքում: Ընտրված մասնակիցները համապատասխան ընթացակարգով իրենց փաստաթղթերն ուղարկելու են Աթենք (Հունաստան)` Խորվաթիայի մուտքի արտոնագիր ստանալու համար: Սույն գործընթացի և արտոնագրի վճարների հետ կապված ծախսերի փոխհատուցում չի նախատեսվում:
Հարցերի դեպքում կարող եք գրել բաժնի asue.erasmus@gmail.com էլ. փոստին: