Պոզնանի համալսարանում փոխանակային դասախոսության ևս մեկ հնարավորություն՝ ՀՊՏՀ հիմնական աշխատակիցների համար

12.12.2018
Դիտումների քանակ՝ 1406

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Պոզնանի տնտեսագիտության և բիզնեսի համալսարանի (Լեհաստան) միջև «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում կնքված պայմանագրի համաձայն` Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմին հնարավորություն կտրվի 2018-2019 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ընթացքում մեկ շաբաթով դասախոսությամբ հանդես գալու վերոնշյալ բուհում:
Ծրագրով հետաքրքրվածները մինչև սույն թվականի դեկտեմբերի 18-ը ներառյալ ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնի asue.erasmus@gmail.com էլ. փոստին պետք է ուղարկեն ներքոնշյալ փաստաթղթերը՝ նամակի վերնագիր դաշտում նշելով "Teaching Mobility –Poznan University of Economics and Business
1. Անձնագրի լուսապատճենը
2. ինքնակենսագրություն Europass CV  ֆորմատով (անգլերեն)
3. անգլերեն լեզվի իմացությունը հավաստող փաստաթուղթ (պարտադիր)
4. մոտիվացիոն նամակ (անգլերեն)
5. ընդունող համալսարանում դասավանդելու համար առաջարկվող առարկայի հակիրճ նկարագիրը (անգլերեն)
6. փաստաթուղթ՝ հաշվետվությունում նշված պայմանավորվածությունների իրականացման վերաբերյալ, եթե նախորդ տարի մասնակցել են Էրազմուս + ծրագրի կողմից առաջարկվող որևէ փոխանակային ծրագրի:
Մրցույթին կարող են դիմել նաև ՀՊՏՀ այն աշխատակիցները, ովքեր չեն համարվում հիմնական: Հյուրընկալող համալսարանի հետ համաձայնության ձեռքբերման պարագայում, հնարավոր է՝ վերջիններս ևս կարողանան մասնակցել շարժունությանը:
Մեկ աշխատանքային օրվա ընթացքում ստանալով պատասխան հաղորդագրություն՝ Դուք կհամոզվեք, որ հայտը ստացվել է արտաքին կապերի բաժնի կողմից:

Հարցերի դեպքում կարող եք գրել բաժնի asue.erasmus@gmail.com էլ. փոստին: