Appear-ը՝ բարձրագույն կրթության և հետազոտությունների աջակցության միջազգային ծրագիր

05.04.2021
Դիտումների քանակ՝ 817

Appear-ը Զարգացման համագործակցության ավստրիական (ADC) ծրագիր է, որի նպատակն է իրականացնել բարձրագույն կրթության և հետազոտությունների աջակցության իր ռազմավարությունը՝ ակադեﬕական ինստիտուցիոնալ մակարդակով զարգացման համար։ Այն իրականացվում է ADC ծրագրի 11 առաջնահերթ երկրներում և առանցքային տարածաշրջաններում, որոնք գտնվում են Արևելյան, Արևմտյան և Հարավային Աֆրիկայում, Հարավային Ասիայում, Մերձավոր Արևելքում, Հարավային Կովկասում և Հարավարևելյան Եվրոպայում։ Ծրագիրը նպաստում է Կայուն զարգացման նպատակների (SDG) իրականացմանը։ Ընդհանուր նպատակն է ուժեղացնել գիտական հիմքը և ինստիտուցիոնալ հնարավորությունները գործընկեր երկրներում բարձրագույն կրթության, հետազոտության և կառավարման ոլորտում՝ ավստրիական բարձրագույն ուսուﬓական հաստատությունների հետ ակադեﬕական գործընկերության ﬕջոցով և մագիստրոսների և գիտությունների դոկտորների կրթաթոշակների ստացման համար։ Ծրագրի հնարավորությունների մասին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ` անցնելով հետևյալ հղումով։

Տեղեկատվությունը՝ ՀՊՏՀ միջազգային կապերի բաժնից