Կանցկացվի ռուսաց լեզվի հանրապետական ուսանողական օլիմպիադա

02.04.2021
Դիտումների քանակ՝ 827

Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնը և ԽՍՀՄ բուհերի շրջանավարտների ասոցիացիան (Ռուսաստան) Հայաստանում կազմակերպում են ռուսաց լեզվի 5-րդ հանրապետական ուսանողական օլիմպիադա ռուսաց լեզվով՝ «Ռուսաստան․ սեր առանց սահմանների» թեմայով։

Օլիմպիադան անցկացվելու է գրավոր ձևով՝  2 փուլով։

Առաջին փուլում մասնակիցները գրելու են էսսեներ (մինչև  3 էջ A4 word ձևաչափով ), որոնք ուղարկելու են rusotdel@arm.rs.gov.ru էլ հասցեին։

Իսկ երկրորդ փուլը անցկացվելու է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռուսաց լեզվի կենտրոնում։

Արդյունքները կհրապարակվեն ապրիլի 30-ին, բոլոր մասնակիցները կստանան վկայականներ, իսկ 1-3-րդ տեղերը զբաղեցրածները՝ դիպլոմներ և արժեքավոր մրցանակներ:

Մանրամասները՝ կից նամակում:

Մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ապրիլի 9-ը գրանցվել այստեղ: