Հիշեցում ակադեմիական կազմի թափուր տեղերի համար հայտարարված մրցույթի փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետի մասին

02.06.2021
Դիտումների քանակ՝ 1293

Հարգելի´ գործընկերներ, հիշեցնում ենք, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ակադեմիական կազմի թափուր տեղերի համար հայտարարված մրցույթի մասնակցության դիմումներն ընդունվում են մինչև 2021 թվականի հունիսի 02-ը, ժամը 17.30-ը՝ համալսարանի մարդկային ռեսուրսների կառավարման բաժնում՝ ք. Երևան, Նալբանդյան 128, ՀՊՏՀ կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 401 սենյակ:

«Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ակադեմիական թափուր տեղերի համար հայտարարված մրցույթի վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է հետևյալ հղմամբ։

Տեղեկատվությունը՝ ՀՊՏՀ մարդկային ռեսուրսների կառավարման բաժնից