«Արդշինբանկ» ՓԲԸ-ն հրավիրում է նախաորակավորման ծրագրի

24.05.2020
Դիտումների քանակ՝ 2783

«Արդշինբանկ» ՓԲԸ-ում մեկնարկել է «Նախաորակավորման ծրագիրը», որը ներառում է անվճար ուսուցման ծրագրեր` նպատակ ունենալով ֆինանսաբանկային համակարգում աշխատանքային փորձ չունեցող երիտասարդներին ընձեռել հնարավորություն` կառուցելու իրենց կարիերան բանկային համակարգում և ստանալ գործնական գիտելիքներ բանկային գործի վերաբերյալ: Ծրագրի հայտերի ընդունման վերջնաժամկետն է 30.05.2020թ.:  ՀՊՏՀ աշխատաշուկայի և շրջանավարտների հետ աշխատանքի բաժնից ստացված բանկի հայտարարությանը կարող եք ծանոթանալ ստորև:

Ծրագիրը ֆինանսաբանկային համակարգում աշխատանքային փորձ չունեցող երիտասարդների համար հնարավորություն է ընձեռնում`

  • ստանալ գործնական գիտելիքներ բանկային գործի վերաբերյալ,
  • գործնականորեն առնչվել ֆինանսական վերլուծությունների հետ,
  • ծանոթանալ բանկ-հաճախորդ հարաբերություններին,
  • ծանոթանալ բանկի կողմից մատուցվող ծառայությունների կազմակերպման սկզբունքներին և ընթացակարգերին,
  • Ծրագրի ավարտից հետո ունենալ պատրաստվածության առավել բարձր մակարդակ բանկի կողմից համապատասխան թափուր հաստիքների համար հայտարարված մրցույթներին մասնակցության համար՝ այլ հավասար պայմաններում ունենալով նախապատվություն Ծրագրին չմասնակցած անձանց նկատմամբ:

ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐ՝ ՀՀ, ք. Երևան

ԾՐԱԳՐԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ԴԻՄԵԼ՝

Ֆինանսաբանկային համակարգում աշխատանքային փորձ չունեցող երիտասարդ անձինք, որոնք.

  • Հայաստանի Տնտեսագիտական համալսարանի շրջանավարատներ են կամ ավարտական կուրսի ուսանող,
  • Ուսման ընթացքում ցուցաբերել են բարձր առաջադիմություն (նախընտրելի են այն դիմորդները, ում ավարտական վկայականին կից գնահատման թերթիկի բալային միջին գնահատականը կազմում է գնահատման բալային համակարգի առավելագույն արժեքի առնվազն 75%-ը),
  • Տիրապետում են անգլերեն և ռուսերեն լեզուներին:

ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

Ծրագրին մասնակցության համար անհրաժեշտ է «Արդշինբանկ» ՓԲԸ ներկայացնել`

  • ծրագրին մասնակցության լրացված հայտ (առկա է «Արդշինբանկ» ՓԲԸ ինտերնետային կայքի «Կարիերա» բաժնում),
  • անձը հաստատող փաստաթղթի պատճե (սքանավորված տարբերակ),
  • դիմորդի ԲՈՒՀ-ի ավարտական վկայականի (մագիստրատուրայի, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ բակալավրի) և կից գնահատման թերթիկի պատճեներ:

Համապատասխան փաստաթղթերի ամբողջական փաթեթն անհրաժեշտ է ուղարկել hr@ardshinbank.am էլեկտրոնային փոստի հասցեով` հաղորդագրության անվանման դաշտում նշելով ստորաբաժանման անվանումը, որտեղ ցանկանում եք անցնել նախաորակաորման ծրագիրը:

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 30.05.2020թ․: