Նախարարի օգնականի թափուր հաստիքի համալրման հնարավորություն

31.05.2019
Դիտումների քանակ՝ 3542

ՀՊՏՀ արտաքին կապերի դեպարտամենտի աշխատաշուկայի և շրջանավարտների հետ աշխատանքի բաժինը տեղեկացնում է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում առկա է նախարարի օգնականի թափուր հաստիք:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի համագործակցության շրջանակում նախարարությունն ակնկալում է նաև ՀՊՏՀ երաշխավորությունը, որը ստանալու համար ՀՊՏՀ վերջին 3 տարվա (2017-2019թթ.) շրջանավարտները իրենց ինքնակենսագրականները և դիպլոմի ներդիրները (միջուկ) մինչև սույն թվականի հունիսի 5-ը կարող են ուղարկել lilit.gyulgyulyan@asue.am էլ. փոստի հասցեով: Նախնական ընտրությունից հետո շրջանավարտները ս.թ. հունիսի 7-ին կհրավիրվեն հարցազրույցի: Համալսարանում կազմակերպված մրցույթի արդյունքում ընտրված լավագույն շրջանավարտները կստանան համալսարանի երաշխավորությունը և նրանց թեկնածությունը կառաջարկվի նախարարությանը: Նախարարի օգնականի թափուր հաստիքի մրցույթում չհաղթելու դեպքում երաշխավորություն ստացած շրջանավարտները կներառվեն նախարարության կադրային ռեզերվում և առավելություն կստանան հետագա թափուր հաստիքների համալրման դեպքում:

Աշխատանքի նկարագրությանը և պահանջվող որակավորումներին կարող եք ծանոթանալ այստեղ: