Օսիյեկի համալսարանում դասախոսելու հնարավորություն ՀՊՏՀ աշխատակիցների համար
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Օսիյեկի համալսարանի (Խորվաթիա) միջև «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում կնքված պայմանագրի համաձայն` Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներին հնարավորություն կտրվի դասախոսությամբ հանդես գալու վերոնշյալ բուհում:
Ծրագրով հետաքրքրվածները մինչև ապրիլի 25-ը ներառյալ արտաքին կապերի բաժնի asue.erasmus@gmail.com էլ. փոստին պետք է ուղարկեն ներքոնշյալ փաստաթղթերը՝ նամակի վերնագիր դաշտում նշելով "Teaching Mobility –Osijek University"
1. Անձնագրի լուսապատճենը
2. ինքնակենսագրություն Europass CV ֆորմատով (անգլերեն)
3. անգլերեն լեզվի իմացությունը հավաստող փաստաթուղթ (պարտադիր)
4. մոտիվացիոն նամակ (անգլերեն)
5. ընդունող համալսարանում դասավանդելու համար առաջարկվող առարկայի հակիրճ նկարագիրը (անգլերեն):
Մրցույթին կարող են մասնակցել միայն ՀՊՏՀ հիմնական աշխատակիցները:
Մեկ աշխատանքային օրվա ընթացքում ստանալով պատասխան հաղորդագրություն՝ Դուք կհամոզվեք, որ հայտը ստացվել է արտաքին կապերի բաժնի կողմից:
Խորվաթիայի մուտքի արտոնագրի տրամադրման համար պատասխանատու դեսպանատունը գտնվում է Աթենքում: Ընտրված մասնակիցները համապատասխան ընթացակարգով իրեն փաստաթղթերն ուղարկելու են Աթենք (Հունաստան)` Խորվաթիայի մուտքի արտոնագիր ստանալու համար: Սույն գործընթացի և արտոնագրի վճարների հետ կապված ծախսերի փոխհատուցում չի նախատեսվում:
Հարցերի դեպքում կարող եք գրել բաժնի asue.erasmus@gmail.com էլ. փոստին: