ՀՊՏՀ կրթական ծրագրերի (մասնագիտությունների) մասին՝ մեկ հրապարակմամբ

04.05.2021
Դիտումների քանակ՝ 1278

ՀՀ բուհերում 2021-2022 ուսումնական տարվա առկա ուսուցմամբ բակալավրիատի ընդունելության առաջին փուլը շարունակվում է:

Մեկ բուհ, մեկ մասնագիտություն սկզբունքով դիմորդները հնարավորություն ունեն մինչև մայիսի 10-ը, ժամը 18.00-ն dimord.am կայքում առցանց լրացնելու ընդունելության հայտը։

Մեր դիմորդներին կրկին հիշեցնում ենք, որ ՀՊՏՀ-ում գործում են բակալավրի 11 կրթական ծրագրեր (մասնագիտություններ), որոնք ներկայացնում ենք ստորև։ Կից հղումներով կարող եք ծանոթանալ մանրամասներին։

Տեղեկատվական համակարգեր
Բնապահպանություն և բնօգտագործում
Տնտեսագիտություն
Շուկայագիտություն /մարքեթինգ/
Վիճակագրություն
Սերվիս
Ակտուարական և ֆինանսական մաթեմատիկա
Զբոսաշրջություն
Հաշվապահական հաշվառում և հարկում
Կառավարում
Ֆինանսներ