EUCON նախագծի շրջանակում առաջին միջազգային ամառային դպրոցի հրավեր
«Էրազմուս+» ծրագրի կողմից համաֆինանսավորվող EUCON (ԵՄ և ԵԱՏՄ. հակամարտության և մրցակցության միջև, մերձեցում և համագործակցություն) նախագիծը ՀՊՏՀ ուսանողներին հրավիրում է ուսումնասիրելու ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի փոխհարաբերությունները՝ ի թիվս տնտեսական (և քաղաքական) ինտեգրման այլ ձևերի: Դասախոսությունները և սեմինարները անցկացնելու են նախագծի գործընկեր համալսարանները, որոնք ներկայացնում ենք ստորև.
- Վիեննայի կիրառական գիտությունների համալսարան (Ավստրիա),
- Պասաուի համալսարան (Գերմանիա),
- Հարավդաշնային համալսարան (Ռուսաստան),
- Բուդապեշտի Կորվինուսի համալսարան (Հունգարիա),
- Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան(Հայաստան)։
Ամառային դպրոցի գաղափարը տարածվում է ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի մրցակցության շուրջ: Խորագիրն է՝ «Ինստիտուցիոնալ շրջանակը և տնտեսական շարժիչները գլոբալ ինտեգրման նախագծերում. Արևմուտքն ընդդեմ Արևելքի»։ Այն ներառելու է դասախոսություններ, սեմինարներ, բանավեճեր և փոքր նախագծային աշխատանքներ: Այդ շրջանակում քննարկվող թեմաներին և այլ մանրամասների կարող եք ծանոթանալ այստեղ։
Ամառային դպրոցը կանցկացվի հունիսի 28-ից հուլիսի 2-ը, առցանց: Մասնակցությունն անվճար է, անհրաժեշտ է նախապես՝ մինչև մայիսի 30-ը, գրանցվել այստեղ։
Հարցերի դեպքում կարող եք դիմել ամառային դպրոցի համակարգող Օքսանա Կարնաուխովային (oskarnauhova@sfedu.ru )՝ նամակի վերնագիր դաշտում նշելով EUCON – 2021:
Տեղեկատվությունը՝ ՀՊՏՀ միջազգային կապերի բաժնից։