ՀՊՏՀ-ն հայտարարում է տնտեսագիտական էսսեների հանրապետական մրցույթ

17.02.2022
Դիտումների քանակ՝ 2611

Տնտեսագիտական կրթության խրախուսման և զարգացման նպատակով Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ավագ դպրոցների ավարտական դասարանների աշակերտների համար երկրորդ անգամ կազմակերպում է տնտեսագիտական թեմաներով էսսեների հանրապետական մրցույթ:

  • Մրցույթին կարող են մասնակցել ավագ դպրոցների 12-րդ դասարանի աշակերտները։
  • Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև մարտի 7-ը հայտագրվել ՀՊՏՀ պաշտոնական կայքում՝ հետևյալ հղմամբ:
  • Մրցույթը կայանալու է ս.թ. մարտի 11-ին ՀՊՏՀ-ում (ք. Երևան, Նալբանդյան 128):
  • Մրցույթի մասնակիցները ՀՊՏՀ-ում 2-3 էջի սահմանում պետք է գրեն էսսե, որի վերնագիրը կորոշվի մրցույթի օրը` վիճակահանության արդյունքում։
  • Գնահատման հիմնական չափանիշներն են՝ շարադրանքի համապատասխանությունը թեմային, ստեղծագործական միտքը, մոտիվացիան, տրամաբանական փաստարկումը, լեզվական գրագիտությունը։
  • Լավագույն աշխատանքներն ընտրելու է համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի 5 անդամից կազմված հանձնաժողովը։
  • Լավագույն երեք աշխատանքների հեղինակները կարժանանան 100 000-ական ՀՀ դրամ կրթաթոշակի (ՀՊՏՀ ընդունվելու դեպքում), կլինեն նաև խրախուսական նվերներ։

Տնտեսագիտական էսսեների ուղեցույցը՝ կից։