Հայտարարվում է ՀՊՏՀ ասպիրանտուրայի բաժնի պետի թափուր հաստիքի մրցույթ

10.02.2022
Դիտումների քանակ՝ 927

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը հրավիրում է ասպիրանտուրայի բաժնի պետի թափուր հաստիքի մրցույթին։ Համալսարանի մարդկային ռեսուրսների կառավարման բաժնից ստացված հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորև։

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ`
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, ք. Երևան, Նալբանդյան 128
ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ`
Ասպիրանտուրայի բաժին
ՊԱՇՏՈՆԸ`
Պետ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈւԹՅՈւՆ`

  • կազմակերպել, ծրագրել, համակարգել, ղեկավարել և վերահսկել բաժնի ընթացիկ գործունեությունը, սահմանել աշխատանքի բաշխում բաժնի աշխատողների միջև,
  • վերահսկել ու խթանել բաժնի աշխատակիցների կողմից իրենց անմիջական պարտականությունների կատարումը,
  • կոորդինացնել բաժնի ռազմավարական և ընթացիկ գործունեությունը,
  • համակարգել կրթության երրորդ աստիճանում կրթական գործընթացը,
  • կազմակերպել ասպիրանտական կրթության ընդունելության գործընթացը,
  • կազմակերպել ասպիրանտական պարտադիր և ընտրովի դասընթացները և քննությունները,
  • կազմակերպել աշնանային և գարնանային քննարշրջանների որակավորման քննությունների անցկացումը,
  • կազմակերպել ասպիրանտների գիտահետազոտական փորձառությունը,
  • վերահսկել հետազոտողի կրթական ծրագրով նախատեսված աշխատանքների պատշաճ և ժամանակին կատարումը,
  • ամփոփել ասպիրանտների տարեկան ատեստավորումների արդյունքները,
  • քննարկել ատեստավորման արդյունքները ամբիոնների հետ և փնտրել ուղիներ ասպիրանտների գիտական ներուժի առավել բացահայտման և հետազոտական գործընթացում արդյունավետ ներդրման ուղղությամբ,
  • նպաստել հետբուհական կրթության որակի ապահովմանը և հետբուհական համակարգի կատարելագործմանը, կրթության երրորդ աստիճանում ուսանող մասնագետների որակավորման բարձրացմանը,
  • նպաստել հետբուհական կրթության երրորդ մակարդակում գիտելիքների ստուգման և որակի գնահատման համակարգի կատարելագործմանը, ներառյալ՝ կրեդիտային համակարգը, խթանել ուսուցման կազմակերպման նոր ձևերի ներդրումը,
  • իրականացնել ասպիրանտների և հայցորդների կրթական ծրագրերի կատարման մշտադիտարկում,
  • նպաստել կրթական ծրագրերի և գիտական հետազոտությունների համապատասխանեցմանը աշխատանքային շուկայի պահանջներին,
  • խթանել երիտասարդ հետազոտողների առավելագույնս ներգրավումը գիտահետազոտական գործընթացներում,
  • իրականացնել հետբուհական կրթության միջազգայնացման ուղղությամբ գործուն քայլեր և նպաստել միջազգային գիտակրթական համագործակցության զարգացմանը,
  • նպաստել հետբուհական մասնագիտական կրթության համակարգի զարգացմանը և մրցունակության բարձրացմանը միջազգային ասպարեզում,
  • նպաստել հետբուհական մասնագիտական կրթության մատչելիությանը,
  • նպաստել տեղական և միջազգային գիտակրթական ու հետազոտական ծրագրերին մասնակցությանը և գիտական հետազոտությունների իրականացմանը,
  • նպաստել վճարովի կրթական ծառայությունների մատուցմանը,
  • իրականացնել համալսարանի կանոնադրությամբ, բաժնի կանոնադրությամբ, ռեկտորի հրամաններով և այլ իրավական ակտերով նախատեսված այլ գործառույթներ:

ՊԱՇՏՈՆԻ ՀԱՎԱԿՆՈՐԴԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՆՎԱԶԱԳՈւՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ`

  • բարձրագույն կրթություն,
  • առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային փորձ՝ գիտության և/կամ կրթության ոլորտում,
  • ՀՀ օրենսդրության և իրավական ակտերի՝ իր լիազորությունների իրականացման հետ կապված անհրաժեշտ գիտելիքներ,
  • համակարգչային տեխնիկայի գերազանց տիրապետում,
  • հայերեն, անգլերեն և ռուսաց լեզուների գերազանց իմացություն,
  • իր գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ,
  • տրամաբանելու, որոշումներ կայացնելու, բանակցելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն, թիմային գաղափարախոսությունն ընկալելու և կրելու կարողություն։
ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՍԿԻԶԲԸ՝                       10  փետրվարի    2022 թ.
ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ՝   25  փետրվարի    2022 թ.

CV-ն կարող եք ուղարկել ՀՊՏՀ մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի hr@asue.am էլփոստին՝ վերնագրի դաշտում նշելով հաստիքը, որի համար դիմում եք։ Փաստաթղթերն ընդունվում են բացառապես էլեկտրոնային եղանակով։

Հարցազրույցի կհրավիրվեն CV-ի ուսումնասիրության արդյունքում ընտրված թեկնածուները։

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի գործունեության վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը հասանելի է բուհի պաշտոնական կայքում՝ հետևյալ հղմամբ: