ՀՊՏՀ-ն հայտարարում է թափուր դասաժամերի մրցույթ
«Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրայինկազմակերպությունը, հիմք ընդունելով «Բարձրագույն և հետբուհական մասնագիտականկրթության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի պահանջները և«Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության «Գիտամանկավարժական կազմի ընտրության և տեղակալման կանոնակարգը» (հասանելի է ՀՊՏՀ պաշտոնական կայքում (asue.am)), հայտարարում է թափուրդասաժամերի մրցույթ:
Մրցույթի մանրամասներին կարող եք ծանոթանալ ՀՊՏՀ պաշտոնական կայքի «Փաստաթղթեր» բաժնում՝ հետևյալ հղումով:
Դիմումներն ընդունվում են 2019 թվականի մայիսի 22-ից հունիսի 20-ը ներառյալ՝ ք. Երևան,Նալբանդյան 128 հասցեում, ՀՊՏՀ մարդկային ռեսուրսների կառավարման բաժնում (կենտրոնական մասնաշենք, երրորդ հարկ):
Դիմումի (օրինակելի ձևը հասանելի է ՀՊՏՀ պաշտոնական կայքի «Փաստաթղթեր» բաժնում) հետ անհրաժեշտ է ներկայացնել.
- Անձնագրի պատճեն,
- Ինքնակենսագրություն (օրինակելի ձևը հասանելի է ՀՊՏՀ պաշտոնական կայքի «Փաստաթղթեր» բաժնում),
- Ինքնակենսագրության տեղեկատվությունը հավաստող բոլոր փաստաթղթերի պատճեններ,
- Դասընթացի համառոտ նկարագիր՝ 2-3 էջի սահմաններում, որում պետք է նշված լինի`
- դասընթացի նպատակը (1-2 պարբերություն),
- թեմաները և յուրաքանչյուր թեմայի համառոտ բնութագիրը՝ գիտելիք-հմտություն-կարողունակություն տրամաբանությամբ (1-2 նախադասություն):
Վերը նշված բոլոր փաստաթղթերն առկա են ՀՊՏՀ պաշտոնական կայքի «Փաստաթղթեր» բաժնի «Թափուր դասաժամերի մրցույթ» վերնագրի ներքո: