ՀՊՏՀ-ն հայտարարում է 2022-2023 ուսումնական տարվա առկա մագիստրատուրայի ընդունելություն

18.05.2022
Դիտումների քանակ՝ 3096

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը հայտարարում է պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխ­հատուցմամբ (անվճար) և բուհի կողմից ուսման վարձի մասնակի զեղչի կիրառմամբ (վճարովի) առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով 2022-2023 ուսումնական տարվա ընդունելություն:

Պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) տեղերի համար դիմորդները փաստաթղթերը ներկայացնում են առցանց՝ հունիսի 16-ից հունիսի 30-ը ներառյալ: Առցանց գրանցման հղումը կհրապարակվի հունիսի 16-ին։

Բուհի կողմից ուսման վարձի մասնակի զեղչի կիրառմամբ (վճարովի) տեղերի համար փաստաթղթերն ընդունվում են երկու փուլով՝

1-ին փուլ՝ հունիսի 16-ից հունիսի 30-ը ներառյալ,
2-րդ փուլ՝ օգոստոսի 15-ից սեպտեմբերի 1-ը ներառյալ։

Մասնագիտությունների կրթական ծրագրերին, դիմելու կարգի մանրամասներին կարող եք ծանոթանալ ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովից ստացված կից փաստաթղթում, կրթական ծրագրերի շեմային քննությունների հարցաշարերը կարող եք գտնել այստեղ, իսկ առկա ուսուցմամբ մագիստրատուրայի 2022-2023 ուսումնական տարվա ընդունելության կանոնակարգը կարող եք տեսնել այստեղ։