ՀՊՏՀ բլոգը հրավիրում է համագործակցության

08.02.2022
Դիտումների քանակ՝ 780

Սիրելի´ ուսանողներ,

ՀՊՏՀ մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժինը սիրով համագործակցության է հրավիրում ՀՊՏՀ բլոգում, որն ազատ հարթակ է ստեղծագործող, շնորհալի, հաջողություններ արձանագրած և պարզապես գրելու ձիրք, ցանկություն ունեցող ՀՊՏՀ-ականների համար։

Հուսով ենք՝ համատեղ աշխատանքի արդյունքում կբացահայտվեն նոր անուններ՝ լինի հեղինակ, թե հերոս, կհարստանա բլոգում հրապարակվող նյութերի թեմատիկան, այն նոր և թարմ շունչ կստանա: Մեր նպատակը թեմաներ և գաղափարներ թելադրելը չէ, այլ ձեզ հետ միասին բովանդակություն ստեղծելը։

ՀՊՏՀ բլոգ կարող եք այցելել blog.asue.am հասցեով կամ ՀՊՏՀ պաշտոնական կայքի /asue.am/ միջոցով, որտեղ առկա է «ՀՊՏՀ բլոգ» պատուհան։

Բոլոր նրանք, ովքեր ցանկություն ունեն համագործակցելու և հանդես գալու առաջարկվող հարթակում, կարող են այցելել ՀՊՏՀ մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժին կամ գրել news@asue.am էլհասցեին՝ մինչ այդ ծանոթանալով այն սկզբունքներին, որոնք ներկայացված են բլոգի «Մեր մասին» խորագրում:

Սիրով սպասում ենք արձագանքների: