Բեռլինում կայանալիք միջազգային դասընթացների մասնակցության բացառիկ հնարավորություն ՀՊՏՀ ուսանողների համար

09.02.2022
Դիտումների քանակ՝ 1595

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և գերմանական «Կոպեռնիկուս Բեռլին» ասոցիացիայի միջև համագործակցության շրջանակում ՀՊՏՀ ուսանողները բացառիկ հնարավորություն կստանան Բեռլինում (Գերմանիա) մասնակցելու հետևյալ խորագրերով միջազգային դասընթացներին՝ «Երիտասարդների դերը կլիմայի փոփոխության հարցում» /The Young minds solving climate change/ (մարտի 9-ից 16-ը), «Հրապարակի՛ր իրականությունը» /Post Truth/ (մարտի 13-ից 21-ը) և «Սոցիալական ներառականություն և միգրանտների ներգրավվածությունը հասարությունում» /Social Inclusion and Migrant Participation in Society/ (մարտի 9-ից 16-ը)։

Դասընթացներով հետաքրքրված ուսանողները մինչև ս․թ․ փետրվարի 11-ը, ժամը 23։59 պետք է լրացնեն հետևյալ հայտը։

Ոչ պատշաճ կերպով լրացված, ինչպես նաև վերջնաժամկետի ավարտից հետո ուղարկված հայտերը չեն դիտարկվի:

Դասընթացին մասնակցության տեղերը սահմանափակ են։ Մասնակիցները կընտրվեն՝ հիմնվելով դիմումատուի ինքնակենսագրականի և մոտիվացիոն նամակի վրա։

«Կոպեռնիկուս Բեռլին» ասոցիացիան հոգալու է միայն դասընթացի մասնակիցների կեցության և սննդի ծախսերը։ Ճամփորդության ծախսերը կհոգա մասնակիցը։

Covid-19-ի համաճարակի պատճառով Գերմանիա մեկնելուց առաջ մասնակիցները պետք է հաշվի առնեն համաճարակային իրավիճակի հետևանքով Գերմանիա մուտք գործելու պահանջներն ու պայմանները։

Հարցերի դեպքում կարող եք գրել բաժնի int.office@asue.am էլփոստին կամ զանգահարել +374593484 հեռախոսահամարով։