ՀՊՏՀ-ն միանում է TED հանրությանը
TEDxASUE միջոցառմանը որպես հանդիսատես մասնակցելու հայտադիմումն արդեն բաց է գրանցման, վերջնաժամկետը՝ սեպտեմբերի 23-ն է։
Մասնակիցների թիվը խիստ սահմնափակ է (100 մարդ)։ Հայտադիմումը հասանելի է հետևյալ հղումով:
Միջոցառումն անցկացվելու է երկլեզու տարբերակով (լինելու են ելույթներ և′ հայերեն, և′ անգլերեն) ։ Ելույթներով հանդես են գալու 7 խոսնակներ, ովքեր ներկայացնելու են TEDx ֆորմատին համապատասխան և տարածման արժանի գաղափարներով հագեցած ելույթներ։ Միջոցառման մասին նախորդ հրապարակմանը կարող եք ծանոթանալ ՀՊՏՀ պաշտոնական կայքում՝ հետևյալ հղումով:
Միջոցառման խոսնակների և օրակարգի մասին տեղեկություն կարող եք ստանալ՝ հետևելով TEDxASUE-ի ֆեյսբուքյան էջի թարմացումներին:
Իսկ TED-ի, TEDx-ի, TED-ed, TED-audacious project-ի կողմից իրականացվող ծրագրերի և TED հանրության մասին պատմող տեղեկատվական հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 20-ին, ժամը՝ 14։30-ին ՀՊՏՀ մեծ դահլիճում։ Տեղեկատվական հանդիպումն, ի տարբերության միջոցառման, չունի մասնակիցների թվի սահմանափակում, մուտքն ազատ է։
Հայտարարությունը տրամադրել է արտաքին կապերի դեպարտամենտի միջազգային կապերի բաժինը: