Եվրոպական համալսարանը հրավիրում է զբոսաշրջության թեմայով աշխատաժողովի

18.09.2019
Դիտումների քանակ՝ 1598

Սույն թվականի հոկտեմբերի 11-ին, ժամը 13:00-ին Եվրոպական համալսարանի Զբոսաշրջության և սպասարկման ամբիոնի կողմից անցկացվում է աշխատաժողով «Զբոսաշրջությունն արդի մասնագիտություն. կրթություն և աշխատատեղ» խորագրով:

Ինչպես հայտնում եմ Եվրոպական համալսարանից, աշխատաժողովին մասնակցելու են գործատուներ, ոլորտի մասնագետներ, ուսանողներ և Զբոսաշրջության կոմիտեի ներկայացուցիչներ:

Հրավիրվում են նաև մեր համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներն ու և ուսանողները:

Աշխատաժողովի օրակարգին կարող եք ծանոթանալ այստեղ, իսկ մասնակցության հայտաթերթիկին՝ այստեղ: