Կառավարման ամբիոնը հրավիրում է բաց դասախոսության

23.04.2019
Դիտումների քանակ՝ 974

Կառավարման ամբիոնը կառավարման մասնագիտության ուսանողներին ապրիլի 25-ին, ժամը 14:00-ին հրավիրում է «Փոփոխությունների կառավարում» թեմայով բաց դասախոսության, որը տեղի կունենա կառավարման ֆակուլտետի 2-րդ հարկի 217 լսարանում:
Դասախոսությունը կվարի «ՊԵՆՏԱ» զարգացման խորհրդատվական ընկերության կառավարման և զարգացման խորհրդատու, ֆիզմաթ գիտությունների թեկնածու Կարեն Սարգսյանը: Հանդիպմանն անդրադարձ կարվի հետևյալ թեմաներին՝
Փոփոխությունների կառավարում հասկացությունը, սահմանումը:
Կազմակերպությունների բարելավումը գործընթացների հետազոտության միջոցով (Կուրտ Լևինի տեսություն):
Փոփոխությունների կառավարման 7 հիմնարար գործընթացները (ըստ Տրիգոն զարգացման խորհրդատվական ընկերության):
Կազմակերպության կենսագործունեության 7 տարրերը (ըստ Տրիգոն զարգացման խորհրդատվական ընկերության):