ՀՊՏՀ-ում կներկայացվեն «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց»-ում ուսանելու հնարավորությունները
Սիրելի ուսանողներ, սույն թվականի փետրվարի 14-ին, ժամը 14.00-ին, ՀՊՏՀ միջազգային ծրագրերի կենտրոնում (մուտքը դարպասների կողմից) տեղի կունենա հանդիպում Լուսինե Հարությունյանի հետ, ով կներկայացնի «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանում ուսանելու հեռանկարները:
Ինչպես հայտնում են ՀՊՏՀ միջազգային կապերի բաժնից, Լուսինե Հարությունյանն ավարտել է Երևանի պետական հումանիտար քոլեջը և Երևանի պետական համալսարանը՝ զբոսաշրջության մենեջեր մասնագիտությամբ: Ունի 8 տարվա աշխատանքային փորձ հյուրանոցային ոլորտում, որից մոտավորապես 6-ը համաշխարհային «Մարիոթ» բրենդում: 2018 թվականից սովորում է «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանի մագիստրատուրայում՝ մշակութային զբոսաշրջության և հյուրընկալության մենեջեր մասնագիտությամբ: Սիրում է ճանապարհորդել, փորձել նորը, լուսանկարել, ոգեշնչել և ոգեշնչվել: Այցելության նպատակն է միջազգային կրթության փորձի փոխանակումը, Ռուսաստանի Դաշնությունում՝ մասնավորապես «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանում ուսանելու հնարավորությունների և հեռանկարների ներկայացումը: