Ծրագրի հրավեր «ՎՏԲ-Հայաստան Բանկ»-ից

04.02.2020
Դիտումների քանակ՝ 1922

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն մեկնարկում է իր նոր VTB GEN-Z նախագիծը, որին կարող են մասնակցել ավարտական կուրսի ուսանողներն ու նորավարտները:

Բանկը ակտիվ, նախաձեռնող, ստեղծագործ և ձգտում ունեցող երիտասարդներին հնարավորություն է տալիս ոչ միայն ծանոթանալ իր առանցքային ստորաբաժանումների աշխատանքներին և ձեռք բերել գործնական գիտելիքներ, այլև դառնալ միջազգային կորպորատիվ մշակույթի կրողը, սեփական ներդրումն ունենալ բանկային բիզնեսի զարգացման մեջ: Ծրագրի մասին ավելին՝ այստեղ:

Հայտարարությունը՝ ՀՊՏՀ աշխատաշուկայի և շրջանավարտների հետ աշխատանքի բաժնից: