Ի գիտություն փորձառության գնացող ՀՊՏՀ ուսանողների
Ավարտական կուրսերի հարգելի՛ ուսանողներ, ՀՊՏՀ աշխատաշուկայի և շրջանավարտների հետ աշխատանքի բաժինը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ փետրվարի 10-ից մեկնարկում է փորձառությունը, ապա տեղեկացնում, որ փորձառության մեկնարկի օրը այն ուսանողները, ովքեր համալսարանի կողմից գործուղվել են նախարարություններ, գերատեսչություներ, բանկեր, ապահովագրական ընկերություններ, ժամը 9.30-ին անձնագրով մոտենան համապատասխան մարմիններ:
Պետական եկամուտների կոմիտե գործուղված ուսանողների վերաբերյալ տեղեկատվությունը փակցված է կառավարման ֆակուլտետի հայտարությունների ցուցանակին, որտեղ նշված են հրամանագրված ուսանողների համապատասխան բաժինները:
Էկոնոմիկայի նախարարություն գործուղված ուսանողները պետք է միասին մոտենան նախարարության անձնակազմի բաժին /7-րդ հարկ, 704 սենյակ/:
Կրկին հիշեցնում ենք փորձառության ժամանակացույցը
- առկա ուսուցման բակալավրիատ (2020թ. փետրվարի 10-ից մինչև ապրիլի 3-ը)
- հեռակա ուսուցման բակալավրիատ (2020թ. փետրվարի 11-ից մինչև ապրիլի 7-ը)
- առկա ուսուցման մագիստրատուրա (2020թ. փետրվարի 10-ից մինչև ապրիլի 17-ը)
Հարցերի դեպքում խնդրում ենք կապ հաստատել աշխատաշուկայի և շրջանավարտների հետ աշխատանքների բաժին: Հեռ: 593 472