Աշխատանքի են հրավիրվում B2B վաճառքի մասնագետներ

14.01.2020
Դիտումների քանակ՝ 1464

ՀՊՏՀ աշխատաշուկայի և շրջանավարտների հետ աշխատանքի բաժնից հայտնում են, որ ԱրԴեսկ կազմակերպությանն անհրաժեշտ են B2B վաճառքի մասնագետներ՝ վաճառքի բաժնի ընդլայնման նպատակով: Կարող են դիմել ինչպես փորձառու մասնագետները, այնպես էլ այն շրջանավարտները, ովքեր աշխատանքային փորձ չունեն, սակայն փնտրում են հեռանկարային և հետաքրքիր աշխատանք:

Աշխատանքային պարտականություններ՝
▪️ Հաճախորդների հետ ակտիվ աշխատանք, զանգեր, գործնական հանդիպումներ
▪️ Նոր հաճախորդների ներգրավում
▪️ Շուկայի ուսումնասիրություն և վերլուծություն
▪️ Հաճախորդների համար խորհրդատվության և շնորհանդեսների (presentation) անցկացում ▪️ Կոմերցիոն առաջարկների պատրաստում, բանակցությունների վարում, պայմանագրերի կնքում ▪️ Ամսական հաշվետվությունների կազմում
▪️ Այլ աշխատանքային հանձնարարությունների կատարում։

Անհրաժեշտ հմտություններ՝
▪️ Բարձրագույն կրթություն
▪️ Վաճառքի և հաղորդակցման հմտություններ
▪️ Բանակցություններ վարելու հմտություններ, գրագետ խոսք
▪️ B2B վաճառքի փորձի առկայությունը ցանկալի է, բայց ոչ պարտադիր
▪️ ՏՏ ոլորտում վաճառքի փորձի առկայությունը ցանկալի է, բայց ոչ պարտադիր ▪️ Համակարգչի վարժ տիրապետում
▪️ Անգլերենի և ռուսերենի իմացությունը ցանկալի է
▪️ Ակտիվություն, սովորելու և զարգանալու ցանկություն։

Թիմում աշխատելու առավելությունները՝
▪️ Միջազգային թիմի միանալու և զարգանալու հնարավորություն
▪️ Անհատական և մասնագիտական զարգացում առաջատար մասնագետների թիմում
▪️ Տարբեր միջոցառումների մասնակցություն
▪️ Մասնագիտական դասընթացների մասնակցություն։

Ցանկացողներին խնդրում ենք ուղարկել իրենց CV-ն info@ardesk.am էլ․ փոստին՝ վերնագրում նշելով Sales Assistant։

Հարցերի դեպքում զանգահարեք 095722720 հեռախոսահամարին։