Հանդիպում Ռուբեն Եսայանի հետ

16.04.2024
Դիտումների քանակ՝ 103

Ապրիլի 25-ին, ժամը 13։40-ին ՀՊՏՀ մեծ դահլիճում ՀՊՏՀ գրամշակութային ակումբի կողմից իրականացվող «Հանդիպում ժամանակակից գրողի հետ» նախագծի շրջանակներում կկայանա հանդիպում գրող, սցենարիստ, հաղորդավար, վիդեոբլոգեր, «Թունելից 13 կմ հեռավորության վրա», «Վանականներն ունեն գաղտնիք» ստեղծագործությունների հեղինակ Ռուբեն Եսայանի հետ։

Հանդիպման ընթացքում կքննարկվեն թե՛ գրականությանը, թե՛ հեղինակի գործունեության այլ ոլորտներին վերաբերող հարցեր, սպասվում է հատուկ հյուր և գեղեցիկ անակնկալ։ Հանդիպմանը մասնակցելու համար կարող եք գրանցվել հետևյալ հղմամբ։