Ի գիտություն պարտադիր բուժզննում չանցած ՀՊՏՀ աշխատակիցների
01.02.2020
Դիտումների քանակ՝ 922
Պարտադիր բուժզննում չանցած համալսարանի դասավանդող կազմին, ամբիոնների վարիչներին, ֆակուլտետների դեկաններին, ուսումնաօժանդակ կազմի ներկայացուցիչներին տեղեկացնում ենք, որ մինչև սույն թվականի փետրվարի 24-ը պետք է անցնել պարտադիր բժշկական զննությունը և անձնական սանիտարական (բժշկական) գրքույկները ներկայացնել ՀՊՏՀ մարդկային ռեսուրսների կառավարման բաժին, հակառակ դեպքում ՀՀ ԱՕ 113 հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի հիմքով աշխատողի աշխատանքային պայմանագիրը ենթակա է լուծման:
Տեղեկացնենք նաև, որ աշխատակիցները բուժզննումը անցնելու են սեփական միջոցներով: