ՀՊՏՀ-ում կնշվի Գիրք նվիրելու օրը

11.02.2021
Դիտումների քանակ՝ 820

Փետրվարի 19-ին Հայաստանում նշվում է Գիրք նվիրելու օրը: ՀՊՏՀ գրադարանից հայտնում են, որ այդ օրը գրադարանը հյուր և մի շարք անակնկալներ ունի. փետրվարի 19-ին, ժամը 12.00-ին բուհի ընթերցասրահում հյուրընկալվելու է «Բի Էս Սի» Բիզնեսի աջակցման կենտրոն (BSC) խորհրդատվական ընկերության հիմնադիր-տնօրեն, մի շարք գրքերի հեղինակ Սամվել Գևորգյանը, որի «1 րոպե անց» գիրքը վերջերս է լույս ընծայվել:

Գիրք ու բիզնես, գրող ու ուսանող, տոն ու ձոն միաձուլվելու են` չմոռանալով, իհարկե, գրքատոնի մեծ հոբելյարին` Հովհաննես Թումանյանին (փետրվարի 19-ը բանաստեղծ, արձակագիր, գրական, ազգային և հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է):

Հանդիպմանը կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: