«Տնտեսագիտական վերլուծություն» թեմայով առցանց սեմինարի հրավեր
09.02.2021
Դիտումների քանակ՝ 974
ՌԴ «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանը ՀՊՏՀ ուսանողներին հրավիրում է մասնակցելու «Տնտեսագիտական վերլուծություն Python ծրագրի միջոցով» առցանց սեմինարին, որը տեղի կունենա փետրվարի 11-ին, ժամը 20։00-ին։
Սեմինարի ընթացքում կիրականցվի տնտեսագիտական վերլուծություն և կարճաժամկետ կանխատեսում Python ծրագրում՝ ЕТS մոդելի միջոցով։ Սեմինարի ընթացքում միաժամանակ աշխատելու համար մասնակիցները կարող են նախօրոք ներբեռնել ծրագիրը։
Սեմինարը վարելու է «Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի» ավագ դասախոս Բորիս Դեմեշևը:
ՀՊՏՀ ուսանողների համար մասնակցությունն անվճար է։
Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել այստեղ:
Տեղեկատվությունը՝ ՀՊՏՀ միջազգային կապերի բաժնից: