Անգլերենի քննություն՝ «Էրազմուս+» ծրագրով հետաքրքրված ուսանողների համար

11.02.2021
Դիտումների քանակ՝ 1259

ՀՊՏՀ միջազգային կապերի բաժինը այն ուսանողների համար, ովքեր հետաքրքրված են «Էրազմուս+» ծրագրով և չունեն անգլերենի իմացությունը հավաստող փաստաթուղթ (IELTS կամ TOEFL), կազմակերպում է անգլերենի քննություն ։ Քննությունը բաղկացած է երեք հիմնական բաժիններից՝ Listening, Reading, Writing:

Հիշեցնենք, որ քննությանը չեն կարող մասնակցել․

  • այն ուսանողները, ովքեր մասնակցել են 2020 թվականի սեպտեմբերին ՀՊՏՀ միջազգային կապերի բաժնի կազմակերպած քննություններին,
  • այն ուսանողները, ովքեր ավարտական կուրսերում են սովորում (առկա բակալավրիատ 4-րդ, առկա մագիստրատուրա 2-րդ, հեռակա բակալավրիատ 4-րդ, հեռակա մագիստրատուրա 5-րդ):

Քննությունը անցկացվելու է փետրվարի 16-ին և 17-ին՝ ՀՊՏՀ գրադարանի մասնաշենքի երկրորդ հարկում, գրադարանի դիմացի լսարանում։

Հիշեցնենք, որ 2-րդ կիսամյակի համար սա լինելու է միակ քննությունը։

Մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղումով`   մինչև փետրվարի 14-ը ներառյալ։

Մասնակիցներն անպայման պետք է ունենան անձը հաստատող փաստաթուղթ և կրեն դիմակ։

Քննությանը կարող են մասնակցել միայն գրանցված ուսանողները (խնդրում ենք ձեր տվյալները լրացրեք ուշադիր և ճշգրիտ)։

Ուսանողները իրենց էլեկտրոնային հասցեին նախօրոք կստանան հաստատման նամակ և քննության օրվա մասին տեղեկատվություն (քննության օրը փոփոխման ենթակա չէ)։ Քննությանը կարող են մասնակցել միայն այն ուսանողները, ովքեր կհաստատեն իրենց մասնակցությունը հետադարձ նամակով։

Հիշեցնենք, որ ուսանողները անգլերենի քննություն կարող են հանձնել այս տարվա ընթացքում միայն մեկ անգամ, ուստի նրանք, ովքեր կհանձնեն այս անգամ, այլևս չեն կարողանա մասնակցել ընթացիկ ուսումնական տարում ՀՊՏՀ միջազգային կապերի բաժնի կողմից կազմակերպվող այլ քննությունների: Հարցերի դեպքում կարող եք դիմել միջազգային կապերի բաժին՝ erasmus.asue@gmail.com էլ-փոստի միջոցով: «Էրազմուս+» ծրագրերին կարող են մասնակցել միայն այն ուսանողները, ովքեր քննության արդյունքում B2 և ավելի մակարդակ կարձանագրեն: