Գրքերի ցուցադրություն գրադարանում

19.02.2019
Դիտումների քանակ՝ 1078

ՀՊՏՀ գրադարանից տեղեկացնում են, որ փետրվարի 20-ին, ժամը 11.00-ին Մուշեղ Ադոնցի գիտական ընթերցասրահում տեղի է ունենալու գրքերի ցուցադրություն: Ընթերցասերների ուշադրությանն են ներկայացվելու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան տեղեկատվական ռեսուրսների կենտրոնի կողմից գրադարանին նվիրված շուրջ 60 գրքեր: Հատուկ հյուրերի թվում են նշված կենտրոնի ներկայացուցիչներ:
Վաղը կամփոփվեն նաև գրադարանի կողմից հայտարարված «Լավագույն ընթերցող» մրցույթի արդյունքները և կհանձնվեն հավաստագրեր: