«Բիզնեսի կառավարման գաղտնիքները. ինչպե՞ս հասնել հաջողության» թեմայով բաց դասախոսության հրավեր
06.05.2019
Դիտումների քանակ՝ 946
ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնից տեղեկացնում են, որ մայիսի 13-ին, ժամը 11։00-ին համալսարանի միջազգային ծրագրերի կենտրոնում տեղի կունենա բաց դասախոսություն «Բիզնեսի կառավարման գաղտնիքները. ինչպե՞ս հասնել հաջողության» թեմայով:
Բաց դասախոսությունը վարելու է «Ալֆա ֆարմ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Միքայել Մացակյանը: Հիմնական անդրադարձը կատարվելու է հետևյալ թեմաներին․
- Ո՞րն է բիզնեսի կառավարման գլխավոր նպատակը
- Բիզնես պլանավորում, որտեղի՞ց սկսել. ինչպե՞ս սահմանել բիզնեսին համապատասխանող իդեալական շուկան
- Գինը բիզնեսի հաջողության գլխավոր գաղտնի՞ք, թե՞ լուծարման գլխավոր պատճառ
- Բիզնեսի զարգացման շրջափուլերը, միջազգային փորձն ու հայաստանյան առանձնահատկությունները
Միջոցառմանը կարող եք միանալ հետևյալ հղումով: