Միջոցառում՝ ՐԻՖԱՅՆ նախագծի շրջանակներում

06.05.2019
Դիտումների քանակ՝ 762

Ամստերդամի կիրառական գիտությունների համալսարանում «Ֆինանսների մագիստրոսական ծրագրերի բարեփոխում Հայաստանում և Մոլդովայում» (ՐԻՖԱՅՆ) նախագծի շրջանակներում երկշաբաթյա վերապատրաստում անցած ֆինանսների ամբիոնի դոցենտ Արմինե Սչանյանը, ասիստենտներ Սրբուհի Իսրայելյանը, Մարե Խաչատրյանը և վիճակագրության ամբիոնի վարիչ Արմեն Քթոյանը մայիսի 14-ին, ժամը 14:15 ՀՊՏՀ միջազգային ծրագրերի կենտրոնում իրենց ձեռք բերած փորձը կներկայացնեն համալսարանի դասախոսներին և նախագծով հետաքրքրված անձանց:

Տեղեկատվությունը՝ ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնից: