ՀՊՏՀ-ում դասախոսություն կկարդա ԿԲ գլխավոր աուդիտոր Արա Չալաբյանը
Մարտի 26-ին, ժամը 14:00-ին Արա Չալաբյանը ՀՊՏՀ նիստերի սրահում բաց դաս կվարի «Ներքին աուդիտի էությունը և պաշտպանական երեք գծերի մոդելը» թեմայով:
Արա Չալաբյանն ունի ավելի քան 20 տարվա փորձ կորպորատիվ ֆինանսների և ներքին աուդիտի ոլորտում` Կենտրոնական բանկում, ֆինանսական ծառայությունների և առևտրի, ինչպես նաև հանքարդյունաբերության ոլորտներում: Նա ՀՀ կենտրոնական բանկի գլխավոր աուդիտորն է, Ներքին աուդիտորների ինստիտուտի նախագահը և IIA Global-ում Ֆինանսական ծառայությունների մեթոդաբանության կոմիտեի անդամ: Նա նաև Հայաստանի ամերիկյան համալսարանի Բիզնեսի և տնտեսագիտության քոլեջի դասախոս է, որտեղ MBA-ի ծրագրի ուսանողներին դասավանդում է ֆինանսներ և աուդիտ: 2018 թվականին ստացել է դասախոսության գերազանցության մրցանակ: Արա Չալաբյանը Թաֆթս համալսարանի Ֆլետչերի դպրոցի, Հայաստանի ամերիկյան համալսարանի և Երևանի պետական համալսարանի շրջանավարտ է, Երդվյալ որակավորված հաշվապահների ասոցիացիայի (ACCA), Ներքին աուդիտորների ինստիտուտի (IIA) և Տեղեկատվական համակարգերի աուդիտի և հսկողության ասոցիացիայի (ISACA) անդամ: 2015 թվականին ստացել է Ուիլյամ Սմիթի անվան մրցանակ՝ 2014 թ. CIA քննությունները գերազանց հանձնելու և բարձր միավորներով առաջին տասնյակում ընդգրկվելու համար: 2018թ. ապրիլին «Internal Auditor» ամսագրում հրապարակվել է նրա «Թիմի կատարողականի բարձրացում» հոդվածը, որի ռուսերեն տարբերակն էլ հրապարակվել է Ռուսաստանի ներքին աուդիտորների ինստիտուտի «Внутренний Аудитор» պարբերականում: