Գիտական-ուսանողական սիմպոզիումի հրավեր. կազմակերպիչները հոգում են ծախսերը
21.03.2019
Դիտումների քանակ՝ 892
ՌԴ Հումանիտար գիտությունների պետական ակադեմիական համալսարանը, մայիսի 14-15-ը, Մոսկվայի «Զարյադյե» այգում, «Եվրասիայի տարածք» ուսանողական և երիտասարդական ԶԼՄ-ների մեդիահամաժողովի շրջանակում, կազմակերպում է միջազգային գիտական-ուսանողական սիմպոզիում «Ռուսաստանն աշխարհում. պատմություն, արդիականություն, հեռանկարներ» խորագրով, որի նպատակը միջգիտակարգային քննարկումների ուսանողական հարթակի ստեղծումը, ռուսաստանցի և օտարերկրացի երիտասարդ հետազոտողների փոխգործակցության ամրապնդումն է:
Կազմակերպիչները հոգում են օտարերկրացի մասնակիցների ճանապարհի և կեցության ծախսերը:
Մանրամասները տե՛ս կից փաստաթղթում և հետևյալ հղումով: