Հետազոտական մրցույթ ուսանողների, մագիստրանտների և ասպիրանտների համար

20.03.2023 Ամբերդ
Դիտումների քանակ՝ 793

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ամբերդ» հետազո­տա­կան կենտրոնը, համալսարանի հետազոտական կարողությունների բարելավման և սե­փական հետազոտական ներուժը պետական շահերին ի նպաստ բերելու, հանրային հետաքրքրություն ներկայացնող կիրառական հետազո­տությունների իրակա­նացման և հրապարակման, ընթացիկ հետազոտական աշխատանքներում համալսա­րանի ուսանողների, մագիստրոսների և ասպի­րանտ­­ների ներգրավ­ման, ինչպես նաև օտարալեզու հետազոտությունների հրապարա­կումների ավելացման նպատակով, արտաքին շահա­ռուների հետ խորհրդակցութ­յուն­ների արդյունքում հայտա­րարում է ուսանողների, մագիստ­րանտների և ասպիրանտների ներգրավմամբ հետազոտական ծրագրի իրակա­նացման մրցույթ՝ «Համայնքների միավորման ազդեցությունը ՀՀ տարածքա­յին ան­հա­­­­մաչափ զարգացման հիմնախնդիրների հաղթա­հար­ման համա­տեքստում» թեմայով:

Կենտրոնի կողմից իրականացվող հետազոտական թեմաների և խմբերի ձևավորման, դրանցում ասպիրանտների և ուսանողների ներգրավման կարգին կարող եք ծանոթանալ այստեղ, իսկ հայտըգնահատման թերթիկը և կատարողների վերաբերյալ մանրամասները կարող եք գտնել ակտիվ հղումներում։