Առկա մագիստրատուրայի շեմային քննությունների հարցաշարերը՝ ՀՊՏՀ կայքում. ընդունելությունը մեկնարկում է հունիսի 16-ին

04.06.2021
Դիտումների քանակ՝ 1222

ՀՊՏՀ առկա մագիստրատուրայի 2021-2022 ուսումնական տարվա ընդունելությունը կմեկնարկի հունիսի 16-ին։ Ընդունելությանն ընդառաջ, ՀՊՏՀ պաշտոնական կայքում հրապարակվել են շեմային քննությունների հարցաշարերը, որոնց կարող եք ծանոթանալ այստեղ։

Հիշեցնենք, որ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) տեղերի համար դիմորդների փաստաթղթերը կընդունվեն առցանց՝ 2021 թ. հունիսի 16-30-ը ներառյալ։

Բուհի կողմից ուսման վարձի մասնակի զեղչի կիրառմամբ (վճարովի) տեղերի համար դիմորդների փաստաթղթերը կընդունվեն առցանց, երկու փուլով. առաջին փուլ՝ 2021 թ. հունիսի 16-30-ը ներառյալ, երկրորդ փուլ՝ 2021 թ. օգոստոսի 15-ից սեպտեմբերի 1-ը ներառյալ։

Առաջին փուլի դիմորդները շեմային քննությունը (բանավոր) կհանձնեն 2021 թ. հուլիսի 2-ին, ժամը 11.00-ին, երկրորդ փուլի դիմորդները՝ սեպտեմբերի 6-ին, ժամը 11-ին։

  • ՀՊՏՀ առկա մագիստրատուրայի մասնագիտությունների, տեղերի և վարձերի մասին մանրամասներին ծանոթացեք այստեղ:
  • Առկա մագիստրատուրայի ընդունելության պայմաններին ծանոթացեք այստեղ:
  • Ընդունելության կանոնակարգը՝ այստեղ:

2021-2022 ուստարվա ընդունելության գործընթացի մասին ամբողջ տեղեկատվությունն առկա է ՀՊՏՀ պաշտոնական կայքի «Դիմորդ» բաժնում։