Մրցույթների հրավերներ

08.02.2021
Դիտումների քանակ՝ 1322

ԿԳՄՍՆ պաշտոնական կայքը տեղեկացնում է ՌԴ և Բուլղարիայի բուհերում 2020-2021 ուսումնական տարում բարձրագույն և հետբուհական (ՌԴ-ում) կրթություն ստանալու նպատակով մրցույթների մասին:

Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ հայտարարում է կրթաթոշակային տեղերի մրցույթ՝ 2021-2022 ուսումնական տարում Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերով ուսումնառելու համար:

Դիմում-հարցաթերթիկներն ու պահանջվող փաստաթղթերն ընդունվում են առցանց՝ 2021 թ. հունվարի 20-ից փետրվարի 20-ը ներառյալ:

Ավելին՝ այստեղ:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2021-2022 ուստարվա համար հայտարարում է մրցույթ` Բուլղարիայի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն կրթություն ստանալու նպատակով (4 տեղ):

Փաստաթղթերն ընդունվում են սկսած 2021 թվականի փետրվարի 2-ից մինչև փետրվարի 22-ը ներառյալ։ Մանրամասներին ծանոթացեք այստեղ: