Ոսկեգործություն սովորելու հրավեր՝ պատերազմի մասնակիցներին, զոհվածների հարազատներին

05.02.2021
Դիտումների քանակ՝ 1309

«Վաղարշ և որդիներ կոնցեռն» ՍՊԸ-ին պատկանող ամենամեծ առևտրաարդյունաբերական համալիրը՝ «Ոսկու աշխարհ» առևտրի կենտրոնը, պատերազմի մասնակիցներին, զոհվածների հարազատներին հրավիրում է ոսկեգործություն սովորելու և հետագայում նաև տեղում աշխատելու:

Հիմնական ուղղություններն են՝

  • ոսկերչություն
  • ադամանդագործություն
  • դիզայն
  • զարդերի համակարգչային մոդելավորում
  • մոմագործություն
  • ձուլում

Կուսուցանվեն ոսկեգործության հիմունքները, կտրամադրվեն ոսկերչական գործիքներ, արհեստանոցներ, և այս ամենը բարձր որակավորում ունեցող վարպետների օգնությամբ:

Կարող եք դիմել՝ Երևան, Մ. Խորենացի 24, հեռ. 58 30 06 :