Բաց դռների օր և վիրտուալ տուր՝ ՀՊՏՀ-ում․ հանդիպում ենք փետրվարի 12-ին

08.02.2021
Դիտումների քանակ՝ 602

Հարգելի' դիմորդներ, ավարտական դասարանների սիրելի՛ աշակերտներ, փետրվարի 12-ին, ժամը 13.00-15.00-ը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում բաց դռների օր է: Միջոցառումը ավարտական դասարանի աշակերտներին հնարավորություն կտա կողմնորոշվել մասնագիտության, ինչպես նաև նեղ մասնագիտացման ընտրության հարցում: Հանդիպումը կկայանա ՀՊՏՀ հանդիսությունների մեծ դահլիճում։

ՀՊՏՀ ներկայացուցիչները ձեզ կծանոթացնեն տնտեսագիտական մայր բուհի կրթական ծրագրերին, գիտական կյանքին, ուսանողական առօրյային, կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին:

Առաջին անգամ ՀՊՏՀ-ում հատուկ ձեզ համար կկազմակերպվի վիրտուալ տուր: